<- Կաբբալայի գրադարան
Շարունակել կարդալը ->

Սեր դեպի ընկերները - 1
Հոդված 3, 1984

«Եվ գտավ նրան [Յոսեֆին] մի մարդ, երբ նա թափառում էր դաշտում։ Եվ հարցրեց նրան այդ մարդը՝ ասելով. «Ինչ ես փնտրում դու»: Եվ ասաց նա՝ «Իմ եղբայրներին եմ փնտրում ես, ասա ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում»»։

Ահա, մարդը թափառում է դաշտում՝ այսինքն այն վայրում, որտեղից պետք է բուսնի բերք, որը կկերակրի աշխարհին։ Իսկ դաշտում աշխատանքը՝ հողը վարելն է, ցանելն ու հնձելը։ Եվ այս մասին է ասված. «Արցունքներով ցանողները ցնծությամբ կհնձեն»։ Սա է կոչվում՝ «Դաշտ, որն օրհնված է Արարչով»։

Այն, որ «մարդը թափառում է դաշտում», ինչպես բացատրում է Բաալ Տուրիմը, մարդու հատկությունն է, ով շեղվել է բանականության ուղուց, այսինքն՝ նա չի ճանաչում ճշմարիտ ուղին, որը տանում է այնտեղ, ուր պետք է հասնել, ինչպես արտահայտությունն է ասում՝ «Աղբյուրից շեղված էշը դաշտում»։ Եվ նա գալիս է այն վիճակին, երբ կարծում է, որ երբեք չի հասնի այն նպատակին, որին պետք է հասնել։

«Եվ հարցրեց նրան այդ մարդը՝ ասելով. «Ինչ ես փնտրում դու»: Այսինքն՝ ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։ Եվ նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում ես», այսինքն՝ շնորհիվ այն բանի, որ ես իմ եղբայրների հետ կլինեմ, այլ կերպ ասած՝ շնորհիվ այն բանի, որ ես կլինեմ խմբի մեջ, որտեղ կա սեր դեպի ընկերները, ես կկարողանամ կանգնել այն ճանապարհին, որը տանում է դեպի Արարչի տուն։

Եվ այդ ճանապարհը կոչվում է նվիրաբերման ճանապարհ, և այդ ճանապարհը հակառակ է մեր բնությանը։ Եվ, որպեսզի կարողանանք հասնել դրան, այլ ելք չկա, քան սեր դեպի ընկերները, որովհետև այս շնորհիվ յուրաքանչյուրը կարող է օգնել իր ընկերոջը։

«Եվ ասաց այդ մարդը՝ նրանք այստեղից հեռացել են»։ Եվ Ռաշին բացատրում է. «հեռացել են եղբայրական հարաբերություններից», այսինքն՝ չեն ցանկանում քեզ հետ միանալ։ Եվ սա, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Իսրայելի ժողովուրդը մտավ եգիպտական աքսոր։ Իսկ Եգիպտոսից դուրս գալու համար մենք պետք է մեր վրա ընդունենք հավաքվել մի խմբի մեջ, որտեղ բոլորը ցանկանում են լինել ընկերասիրության մեջ, և այս շնորհիվ մենք կարժանանանք դուրս գալ Եգիպտոսից և ստանալ Թորան։