<- Կաբբալայի գրադարան
Շարունակել կարդալը ->

Խմբի նպատակը – 1

Հոդված 1, մաս 1, 1984 թ

Մենք հավաքվել ենք այստեղ խմբի կառույցի հիմքը դնելու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հետևել Բաալ Հա-Սուլամի ուղուն և մեթոդին, ճանապարհ [ցույց տալով], թե ինչպես կարելի է բարձրանալ մարդ կոչվելու աստիճաններով և չմնալ կենդանական վիճակում, ինչպես ասել են մեր իմաստունները ««Եվ դուք Իմ ոչխարներն եք, Իմ արոտի ոչխարները, դուք մարդ եք» 1 - դուք մարդ եք կոչվում, իսկ կռապաշտները մարդ չեն կոչվում»2 ասույթի մասին, որը Ռաշբիի արտահայտությունն է:

Եվ որպեսզի հասկանանք, թե որն է մարդ աստիճանը, այստեղ մեջբերենք մեր իմաստունների խոսքերը հետևյալի մասին. «Լսենք ամենի ամփոփումը. Արարչի առջև ակնածիր և Նրա պատվիրանները պահիր, քանզի դրանում է ամբողջ  մարդը »:3 Եվ Գմարան հարցնում է. «Ի՞նչ է նշանակում. «Քանզի դրանում է ամբողջ մարդը»: Ռաբբի Էլազարն ասել է. «Արարիչն ասաց. «Ամբողջ աշխարհը ստեղծվել է միայն այս նպատակով»4, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը ստեղծվել է միայն Արարչի հանդեպ ակնածանքի համար:

Եվ պետք է հասկանալ, թե ինչ է «Արարչի հանդեպ ակնածանքը», որովհետև պարզվում է, որ դա է աշխարհի ստեղծման պատճառը։ Եվ մեր իմաստունների բոլոր ասացվածքներից հայտնի է, որ արարչագործության պատճառը Նրա արարածներին հաճոյանալու [ցանկությունն էր]։ Այսինքն՝ Արարիչը ցանկանում էր հաճոյանալ արարածներին, որպեսզի նրանք իրենց երջանիկ զգան աշխարհում: Եվ ահա իմաստուններն ասացին «Որովհետև սա է ամբողջ մարդը» ասույթի մասին, որ արարչագործության պատճառը «Արարչի հանդեպ ակնածանքն է»:

.

Այնուամենայնիվ, ըստ «Թորայի շնորհումը» գրքում բացատրվածի, և այնտեղ գրված է, պատճառը, որ արարածներն օգուտ և հաճույք չեն ստանում, չնայած այն հանգամանքին, որ 

դա է արարման պատճառը, ձևի տարբերությունն է  Արարչի և արարածների միջև: Ի վերջո, Արարիչը տվողն է, իսկ արարածները՝ ստացողները: Եվ կա մի կանոն, որ ճյուղերը նմանվում են իրենց արմատին, որից ծնվել են այդ ճյուղերը։ Եվ քանի որ ստանալը մեր արմատից անհնար է, այսինքն՝ Արարիչը, սարսափելի է մտածելը, խիսարոնի «կարիք» չունի, որ Նա պետք է ինչ-որ բան ստանա՝ Իր խիսարոնը լցնելու համար, հետևաբար, երբ մարդը պետք է լինի ստացողը, նա տհաճ զգացողություն է ապրում: Ուստի ամեն մարդ ամաչում է ուտել ողորմության հացը։

 Եվ նա ակնածանք կունենա Արարչի առաջ, այսինքն՝  [նա կվախենա] իր շահի համար ստանալ։ Որովհետև այդպիսի  ստանալը հաճույք է,- երբ մարդ ստանում է իր շահի համար,- նրան հեռացնում է Արարչի հետ միաձուլվելուց:

Հետևաբար, երբ մարդ կատարում է Արարչի պատվիրաններից որևէ պատվիրան, նա պետք է իրեն ուղղորդի, որ այդ պատվիրանը  իրեն մաքուր մտքեր տա, որ նա ցանկություն ունենա Արարչին տալ այն, որ նա կատարում է Արարչի  պատվիրանը: Ինչպես  ասել են մեր իմաստունները. «Ռաբբի Խանանյա բեն Ակաշիան ասել է. «Ցանկացավ Արարիչ արժանացնել ( նաև՝ մաքրել ) Իսրայելը,  հետևաբար բազմապատկեց նրանց Թորան և պատվիրանները»»:

Հետևաբար, մենք հավաքվում ենք այստեղ՝ ստեղծելու մի հասարակություն, որտեղ մեզանից յուրաքանչյուրը կքայլի «Արարչին տալու» այս ոգով։ Իսկ Արարչին տալուն հասնելու համար նախ պետք է սկսել տալ մարդուն, որը կոչվում է սեր մերձավորի հանդեպ։

Իսկ սերը մերձավորի  հանդեպ հնարավոր է միայն ինքնաչեղարկման դեպքում: Այսինքն ՝ մի կողմից  յուրաքանչյուրը  պետք  է լինի ցածր վիճակում: Իսկ մյուս կողմից,  մենք  պետք է հպարտանալ, որ Արարիչը մեզ  հնարավորություն է տվել մտնել այն հասարակություն, որտեղ  բոլորիս համար կա մեկ նպատակ.- «որպեսզի Շխինան գտնվի մեր միջև»:

Եվ, թեև մենք դեռ չենք հասել այս նպատակին, բայց ունենք այս նպատակին հասնելու ցանկություն։ Եվ սա նույնպես պետք է կարևոր լինի մեզ համար, թեև մենք դեռ ճանապարհի սկզբում ենք։ Բայց մենք հույս ունենք, որ  կհասնենք այս վեհ նպատակին։