դաս#18

դաս#18

Առաջին մասում մենք կուսումնասիրենք ՌԱԲԱՇ, 1984թ. հոդված 5-ը՝ «Ինչ է մեզ տալիս կանոնը՝ «Սիրիր ընկերոջդ ինչպես ինքդ քեզ»»։ Երկրորդ մասում մենք կշարունակենք ուսումնասիրել «Իմաստության նախաբանի» 15-16 կետերը։

Դասի բովանդակությունը
Նյութեր

Ռաբաշ. Ի՞նչ է մեզ տալիս  «Սիրիր մերձավորիդ» կանոնը

Հոդված 5, 1984 թ

Ի՞նչ է մեզ տալիս «Սիրիր մերձավորիդ ինչպես  ինքդ  քեզ» կանոնը: Օգտագործելով այս կանոնը՝  կարելի է հասնել  Արարչի հանդեպ սիրուն:

Այս դեպքում մեզ ի՞նչ է տալիս 612 պատվիրանների կատարումը։ Նախ պետք է իմանալ, թե ինչ է «կլալը», «կանոն, ընդհանրություն»։ Հայտնի է, որ «կլալ» ընդհանրությունը կառուցված է բազմաթիվ մասնակի «պրատներից», իսկ առանց մասնակի տարրերի ընդհանրություն չի կարող լինել։ Ճիշտ այնպես, ինչպես ասում ենք «սուրբ միություն», այն վերաբերում է բազմաթիվ անհատների, ովքեր համախմբվել և միավորվել են մեկ ամբողջություն դառնալու համար: Հետո էլ նշանակում են հասարակության ղեկավարին և այլն։ Եվ սա կոչվում է «մինյան» կամ «միություն»։ Քանզի  հարկավոր է առնվազը տաս մարդ, և այդժամ կարելի է «Կդուշա»1 արտաբերել աղոթքի ժամանակ:

Եվ  այդ մասին  ասված է «Զոհար» գրքում. «Որտեղ տաս [մարդ] կա, բնակվում է Շխինան»2, այսինքն՝ այն վայրում, որտեղ տասը հոգի կան, արդեն Շխինայի համար  մշտավայր կա:

Եվ այստեղից հետևում է, որ «Սիրիր մերձավորիդ, ինչպես  ինքդ  քեզ» կանոնը կառուցված է 612 պատվիրանների վրա։ Այսինքն՝ եթե ​​մենք կատարենք 612 պատվիրանները, ապա կարող ենք գալ «կլալ» կանոնին. «Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ  քեզ »: Պարզվում է, որ մասնակի տարրերը մեզ տալիս են  [կարողություն] հասնել ընդհանուր «կլալին»: Եվ երբ մենք ունենանք այդ ընդհանուր կանոնը, մենք կկարողանանք հասնել Արարչի հանդեպ  սիրուն, ինչպես ասվում է. «Իմ հոգին տենչում է Արարչին»:3

Եվ, թեև մարդն ինքը չի կարող կատարել բոլոր 612 պատվիրանները, - օրինակ՝ առաջնեկների փրկագինը4, քանի որ եթե նա առաջինը աղջիկ է ունեցել, նա այլևս չի կարող կատարել առաջնեկների փրկագնի պատվիրանը; Նմանապես, կինը ազատված է ժամանակի հետ կապված պարտադիր պատվիրաններից5, ինչպիսիք են ցիցիտը և տֆիլինը, - սակայն, քանի որ «ամբողջ Իսրայէլը երաշխավոր են միմյանց համար»6, պարզվում է, որ  բոլորը միասին կատարում են բոլորը  [այսինքն՝ բոլոր պատվիրանները]։ Սա համարվում է ասես, բոլորը միասին կատարեցին բոլոր պատվիրանները։ Հետևաբար, 612 պատվիրանների շնորհիվ  կարելի  հասնել  «Սիրիր  մերձավորիդ, ինչպես  ինքդ  քեզ» կանոնին:

 

Մաս 2. «Ներածություն կաբբալայի գիտությանը» (Պտիխա), կետեր 15-16

 

15. Այսպիսով, սրբության պարծուֆիմում առաջին կրճատումից հետո ստեղծվեցին նոր կելիմներ բհինա դալետի փոխարեն՝ դրանք կազմավորվեցին վերին լույսի և էկրանով աքաա զիվուգի արդյունքում արտացոլված լույսից: Սակայն անհրաժեշտ է հասկանալ այս արտացոլված լույսը՝ ինչպես այն դարձավ ստացող կլի, երբ սկզբում այն ընդամենը լույս էր, որը մերժվել էր ընդունման համար, և ստացվում է, որ այն կատարում է իր հակառակ դերը: Ես դա կբացատրեմ այս աշխարհի մի օրինակով, քանզի մարդու համար բնական է սիրել և հարգել տալու հատկությունը, և զզվելի ու ցածր է նրա աչքերում ստանալ ընկերոջից: Եվ այդ պատճառով, երբ նա գալիս է ընկերոջ տուն, և ընկերն առաջարկում է նրան ուտել, ապա նույնիսկ եթե շատ սոված է՝ կհրաժարվի ուտել, որովհետև իր աչքերում ստանալ նվեր ընկերոջից զզվելի ու ցածր է: Սակայն, երբ ընկերը բազմաթիվ անգամներ աղաչում է նրան այնքան, որ ակնհայտ դառնա, որ իր ընկերոջը մեծ լավություն կանի, եթե ուտի, ապա նա զիջում է և համաձայնվում ուտել: Այժմ նա արդեն չի զգում իրեն նվեր ստացող, և ընկերոջը՝ տալով, այլ ընդհակառակը, կարծես թե ինքը տալիս է և լավություն է անում ընկերոջը՝ նրա հյուրասիրությունը ընդունելով:

 

Եվ ահա կգտնես, որ, չնայած սովի և ախորժակի զգացումն են հանդիսանում սնունդ ստանալու կլիները (անոթները), և այդ մարդն ուներ բավական ախորժակ ու սով, որպեսզի ընդուներ ընկերոջ հյուրասիրությունը, բայց և այնպես չէր կարող նույնիսկ մի բան փորձել նրա մոտ ամոթի պատճառով: Սակայն, երբ ընկերը սկսում է համոզել նրան, իսկ նա շարունակում է հրաժարվել, այդ ժամանակ սկսում են նրա մեջ ձևավորվել նոր կելիմներ ուտելիքի համար: Քանի որ ընկերոջ համոզելու ուժերը և իր մերժման ուժերը՝ ավելի ու ավելի աճելով, ի վերջո այնքան են կուտակվում, որ դարձնում են նրա ստանալու հատկությունը տալու հատկություն այնքան, որ նա արդեն կարող է պատկերացնել, որ կանի լավություն և մեծ հաճույք կպատճառի իր ընկերոջը՝ ուտելով նրա մոտ: Եվ ահա, այդ ժամանակ նրա մեջ ծնվում են ստացող կելիմներ ընկերոջի հետ սեղան նստելու համար: Եվ այժմ համարվում է, որ նրա մերժման ուժն է դարձել այդ հյուրասիրության հիմնական ստացող կլին, այլ ոչ թե սովն ու ախորժակը, չնայած, որ իրականում դրանք են սովորական ստացող կելիմները:

 

16. Եվ այս օրինակից՝ մարդու և նրա ընկերոջ (հյուրի և տանտիրոջ) հարաբերությունների օրինակով, կարելի է հասկանալ, թե ինչ է ներկայացնում վերոնշյալ զիվուգ դե-ակաան և արտացոլված լույսը, որը նա բարձրացնում է և որը դառնում է նոր ստացող կելիմներ վերին լույսի համար՝ բհինա դալետի փոխարեն: Քանզի վերին լույսի հարվածը, որը հարվածում է էկրանին և ցանկանում է տարածվել բհինա դալետում, կարելի է նմանեցնել ընկերոջ՝ նրան ուտել համոզելու ցանկությանը: Քանզի ինչպես որ նա շատ է ուզում, որ ընկերը ընդունի իր հյուրասիրությունը, այնպես էլ վերին լույսը ցանկանում է տարածվել ստացողի մոտ: Իսկ էկրանը, որը հարվածում է լույսին և արտացոլում այն, կարելի է նմանեցնել ընկերոջ մերժմանը՝ ընդունելու նրա հյուրասիրությունը, որովհետև նա մերժում է և վերադարձնում նրան իր բարիքը: Եվ ինչպես որ այստեղ տեսնում ես, որ հենց մերժումը  դարձավ ճիշտ ստացող կելիմներ՝ ընդունելու ընկերոջ հյուրասիրությունը, այնպես էլ կարող ես պատկերացնել, որ արտացոլված լույսը, որը բարձրանում է՝ շնորհիվ էկրանի, որը հարվածում է վերին լույսին և մերժում այն, հենց դա է դառնում նոր ստացող կելիմներ՝ ստանալու վերին լույսը բհինա դալետի փոխարեն, որը օգտագործվում էր որպես ստացող կլի մինչև առաջին կրճատումը:



 

Սակայն սա հաստատված է միայն ԱԲԵԱ սրբության պարծուֆիմում, բայց ոչ կլիպոտների պարծուֆիմում և «այս աշխարհում», որտեղ բհինա դալետն է օգտագործվում որպես ստացող կլի: Եվ դրա պատճառով նրանք բաժանվում են վերին լույսից, քանի որ բհինա դալետի ձևի տարբերությունը նրանց բաժանում է: Եվ այդ պատճառով կլիպոտները և մեղավորները համարվում են մահացած, որովհետև նրանք բաժանված են կյանքի աղբյուրից՝ իրենց մեջ առկա ստանալու ցանկության պատճառով: Ինչպես որ վերևում նշված է կետ 13-ում – տես այնտեղ այդ մասին և պահպանիր դա, քանի որ անհնար է ավելին բացատրել: