դաս #19

դաս #19

Դասի առաջին հատվածում մենք կուսումնասիրենք Ռաբաշի 1984 թվականի 6-րդ հոդվածը՝ «Ընկերների սեր - 2»։ Դասի երկրորդ հատվածում կշարունակենք ուսումնասիրել « Կաբալայի իմաստության նախաբանը» 1-4 կետերը։

Դասի բովանդակությունը
Նյութեր

Ռաբաշ 

Սեր ընկերների նկատմամբ2

Հոդված 6, 1984 թ

««Սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ» - ասում է ռաբբի Ակիվան. «Սա մեծ կանոն է Թորայում»»: Այստեղից  հետևում է, որ եթե մենք կատարենք  այս «կլալ»  կանոնը, այն արդեն ներառում է «պրատ»-ի բոլոր մասնավոր տարրերը, այսինքն՝ մենք արդեն կհասնենք այդ տարրերին ինքնաբերաբար, առանց որևէ ջանքի, և ավելին մենք  ոչինչ չունենք անելու։

Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Թորան մեզ ասում է. «Ի՞նչ է պահանջում քեզնից քո Արարիչը՝  Ամենակարողը  քո: Միայն  ակնածեք Իմ առջև»:2 Ըստ այդմ՝ պարզվում է՝ ո՞րն է մարդուն ներկայացվող հիմնական պահանջը։ Դա պարզապես ակնածանքն է: Այսինքն՝ եթե մարդը կատարում է ակնածանքի պատվիրանը, սա արդեն ներառում է ամբողջ Թորան և պատվիրանները, այսինքն՝ նույնիսկ պատվիրանը՝ «Սիրիր քո մերձավորին,  ինչպես  ինքդ քեզ»։

Եվ, ըստ ռ. Ակիվայի վերոհիշյալ խոսքերի, դա հակառակն է, և ակնածանքը նույնպես ներառված է «Սիրիր մերձավորիդ» կանոնում: Իսկ, ըստ իմաստունների խոսքերի, պարզվում է  ոչ ըստ ռ. Ակիվայի, քանի որ նրանք բացատրեցին ասվածը. «Ամենավերջում լսենք ավարտը.  ակնածիր Արարչի առաջ և պահիր Նրա պատվիրանները,  քանզի սրանում է ամբողջ մարդը»:3 Իսկ Գմարան հարցնում է. «Ի՞նչ է նշանակում. «Քանզի  սրանում  է ամբողջ մարդը»: Ռաբբի Էլազարն ասել է. «Արարիչն ասել է. Ամբողջ աշխարհն է ստեղծվել  միայն հանուն սրա»»:4 Եվ, ըստ ռ. Ակիվայի խոսքերի, պարզվում է, որ ամեն ինչ ներառված է «Սիրիր մերձավորիդ» կանոնի մեջ։

Սակայն իմաստունների խոսքերում մենք տեսնում ենք, ինչ են նրանք ասել, որ գլխավորը դա հավատքն է, քանի որ նրանք ասել են. «Խավակուկը եկավ և բոլոր [սկզբունքները] դարձրեց մեկ, ինչպես գրված է. «Արդարը կապրի իր հավատքով»5»6. Եվ Մաարշան (Maarsha)7 բացատրում է այնտեղ, որ «ամենաընդհանուր [սկզբունքը] Իսրայելի յուրաքանչյուր որդու համար բոլոր ժամանակներում հավատքն է»8: Այստեղից հետևում է, որ հիմնական կանոնը հավատքն է, և, ըստ այդմ, պարզվում է, որ և՛ ակնածանքը, և՛ «սիրիր մերձավորիդ»,- բոլորն էլ ներառված են հավատքի կանոնում։

Իսկ վերը նշվածը հասկանալու համար լրացուցիչ հետազոտություն է պահանջվում՝ 1) ինչ է հավատքը, 2) ինչ է ակնածանքը, 3) ինչ է «Սիրիր մերձավորիդ ինչպես  ինքդ  քեզ»։

Գլխավորը- անհրաժեշտ է միշտ հիշել, թե որն է արարման նպատակը։ Եվ հայտնի է, որ դա բաղկացած է Իր արարածներին հաճոյանալուց: Այդ դեպքում, եթե Նա ցանկանում է նրանց բարիք և հաճույք տալ, իմ ինչի՞ն են պետք վերը նշված երեք բաները, այսինքն՝ հավատք, ակնածանք և սեր մերձավորի հանդեպ։ Եվ պարզվում է, որ դրանք անհրաժեշտ են միայն Կելիմի պատրաստման համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ այն բարիքն ու հաճույքը, որ Արարիչը ցանկանում է հաճոյացնել արարչագործությանը։

Այժմ  պետք է հասկանալ, թե ինչ են տալիս մեզ այս երեք բաները այդ պատրաստման համար: Այսպիսով, հավատքը, և ընդհանրապես վստահությունը, մեզ տալիս է, որ նախ և առաջ  պետք է հավատալ նպատակին՝ դա Իր արարածներին հաճոյանալն է: Բացի այդ, պետք է հավատալ, համաձայն այն վստահության, որով նա կարող է ապահովել իրեն, - որ նա նույնպես կարող է հասնել նպատակին, այսինքն՝ որ արարման նպատակը - պարտադիր չէ ընտրյալների համար, այլ որ արարման նպատակը վերաբերում է բոլոր արարածներին առանց բացառության:

Եվ սրանք պարտադիր չէ, որ տաղանդներ ունեցող և ուժեղ մարդիկ լինեն, այսինքն՝ հաղթահարելու  ուժ ունեցող, սրտով քաջ և այլն, քանի որ դա վերաբերում է բոլոր արարածներին: Նայի՜ր  ТЭС-ի նախաբանը, պարբերություն 21, որտեղ մեջբերվում է Միդրաշ Ռաբայից. «Արարիչն ասաց Իսրայելին. «Երդվում եմ, ողջ իմաստությունը և ամբողջ Թորան պարզ են: «Յուրաքանչյուր ոք, ով ակնածում է Իմ առաջ և կատարում է Թորայի խոսքերը, - ողջ իմաստությունը և ամբողջ Թորան նրա սրտում են»:9 Մեջբերման վերջ:

Ստացվում է, որ բացի այդ, նա պետք է հավատա, որպեսզի վստահ լինի, որ կարող է հասնել իր նպատակին, և չհուսահատվի աշխատանքի կեսից և փախչի մարտի դաշտից, այլ հավատա, որ Արարիչը կարող է օգնել նույնիսկ այդպիսի ցածր և ստոր մարդու, ինչպիսին  նա է, այսինքն՝ որ Արարիչը նրան կմոտեցնի Իրեն, որպեսզի նա արժանանա միաձուլվելու Նրա հետ։

Իսկ հավատքի արժանանալու համար նախ պետք է ակնածանք ունենալ («Զոհար» գրքի նախաբան, էջ 191, մեկնություն ըստ Սուլամի՝ «Բացատրություն իրերի» բառերով): Նա [այսինքն՝ Բաալ Հա-Սուլամը] գրում է այնտեղ «որ ակնածանքը պատվիրան է, որը ներառում է Թորայի բոլոր պատվիրանները, քանի որ այն Արարչի հանդեպ հավատքի դարպասն է, և որքանով որ ակնածանքն արթնանում է Արարչի կառավարման առջև, կա նրանում նաև հավատք Արարչի կառավարմանը»10:

Եվ նա այնտեղ եզրակացնում է. «Եվ ակնածանքը կայանում է նրանում, որ նա վախենում է, որ չնվազի իր Արարչին տված հաճույքը»,10, ինչը նշանակում է, որ ակնածանքը կայանում է նրանում, որ մարդը պետք է վախենա, որովհետև գուցե նա չի կարողանա հաճույք պատճառել Արարչին, և ոչ թե այն, որ ակնածանքը լինի սեփական շահի համար: Վերոնշյալից պարզվում է, որ հավատքի դարպասը ակնածանքն  է: Հակառակ դեպքում անհնար է հավատքի գալ։

Եվ որպեսզի ակնածանք առաջանա, այսինքն՝ որպեսզի նա մտավախություն ունենա, որ չի կարող հաճոյանալ իր Արարչին, նախ պետք է ցանկություն և ձգտում ունենա տալու, և հետո կարելի է ասել, որ վախի տեղ կա, որ նա կարող է չունենալ այդ վախին  հետևելու ունակություն: Սակայն, որպես կանոն, մարդը վախենում է, որ հնարավոր է չկարողանա լիարժեք օգտագործել սերն իր նկատմամբ, և ոչ թե որ անհանգստանում է, որ, կարող է,  չկարողանա տալ Արարչին։

Իսկ ի՞նչ նյութից մարդը կարող է վերցնել ու ձեռք բերել նոր հատկություն, այսինքն՝  տալու հատկություն։ Իսկ իր համար ստանալը վատ բան է։ Բայց սա բնության դեմ է։ Եվ չնայած մարդը երբեմն ստանում է որոշակի միտք և ցանկություն,  պահանջող  դուրս գալ էգոիստական ​​սիրուց, որը նրա մոտ հայտնվել է ըստ իմաստուններից լսածի և գրքերից, բայց սա շատ փոքր ուժ է, որը միշտ չէ, որ փայլում է նրան  գիտելիքով, որպեսզի նա կարողանա գնահատել այն և անընդհատ օգտագործել, ասելով, որ սա ընդհանուր կանոն է Թորայի բոլոր պատվիրանների համար:

Հետևաբար, կա մեկ խորհուրդ. եթե հավաքվեն մի քանի հոգի, ովքեր ունեն այս փոքր ուժը [համոզիչ], որ արժե դուրս գալ էգոիստական ​​սիրուց, բայց նրանք չունեն տալու ողջ ուժն ու կարևորությունը, որպեսզի կարողանան անկախ լինել առանց արտաքին օգնության, և այս բոլոր մարդիկ չեղարկվում են  միմյանց առաջ, [և հետո, քանի որ] բոլորը պոտենցիալ սեր ունեն Արարչի հանդեպ, բայց գործնականում չեն կարող դա կիրառել, ապա այն բանի շնորհիվ, որ յուրաքանչյուրը մտնում է խումբ և  չեղարկվում խմբի առաջ, առաջանում է մեկ մարմին: Եվ երբ այս մարմինը բաղկացած է, օրինակ, տասը հոգուց, ապա այս մարմինը տասն անգամ ավելի մեծ ուժ ունի, քան եթե նա մենակ լիներ։

Սակայն պայմանով, որ երբ նրանք հավաքվեն, յուրաքանչյուրը կմտածի, որ ինքը հիմա եկել է սերն իր հանդեպ չեղարկելու նպատակով, այսինքն՝ որպեսզի նա հիմա չմտածի, թե ինչպես լցնի ստանալու իր ցանկությունը, այլ մտածի, որքան հնարավոր է, միայն մերձավորի հանդեպ սիրո մասին, [ի վերջո] միայն դրա շնորհիվ կարող է ձեռք բերել այն ցանկությունն ու պահանջը, որն իրեն պետք է ձեռք բերել նոր հատկություն՝ կոչվող  տալու ցանկություն: Իսկ իր ընկերների հանդեպ սիրուց նա կարող է հասնել Արարչի հանդեպ սիրո, այսինքն՝  երբ նա ցանկանում է հաճույք պատճառել Արարչին:

Պարզվում է, որ միայն սրա շնորհիվ է նա պահանջ ձեռք բերել, և հիմա հասկանում է, որ տալը կարևոր և անհրաժեշտ բան է, և դա նա ձեռք է բերել ընկերների հանդեպ ունեցած սիրո շնորհիվ։ Եվ այդժամ կարելի է խոսել ակնածանքի մասին, այսինքն՝ նա վախենում է, որ գուցե չկարողանա հաճեցնել Արարչին: Եվ սա կոչվում է ակնածանք:

Ստացվում է, որ գլխավոր հիմքը, որի վրա կարելի է կառուցել սրբության շենքը, «Սիրիր մերձավորիդ» կանոնն է, քանի որ դրա շնորհիվ կարելի է ձեռք բերել Արարչին հաճույք պատճառելու պահանջը: Եվ հետո  կարելի է  խոսել ակնածանքի մասին, այսինքն՝ նա վախենում է, որ գուցե չկարողանա հաճեցնել Արարչին: Եվ հետո, երբ նա արդեն ունի ակնածանք կոչվող դարպասը, նա կարող է հավատալ: Քանզի հավատքը դա կլի է Շխինայի համար, ինչպես հայտնի է, ինչպես որ  բացատրվում է մի քանի տեղերում։

Այստեղից  գտնում ենք, որ կան երեք կանոններ: Առաջին կանոնը պատկանում է ռ. Ակիվային, և դա է՝ «Սիրիր մերձավորիդ», և մինչ այդ չկա որևէ բան, որը մարդուն ինչ-որ վառելիք կտա, որպեսզի նա կարողանա գոնե մի փոքր շարժվել այն վիճակից, որում գտնվում է, քանի որ միայն դրա շնորհիվ կա հնարավորություն էգոիստական ​​սիրուց անցնել սիրո մերձավորի հանդեպ և զգալ, որ սերը քո հանդեպ  չարիք է:

Եվ հետո  գալիս են երկրորդ կանոնին, այսինքն՝ ակնածանքին, քանի որ առանց ակնածանքի տեղ չկա հավատքի համար, ինչպես վերը նշված է Բաալ Հա-Սուլամի խոսքերում:

Այնուհետև  գալիս են երրորդ կանոնին, այսինքն՝  հավատքին։ Եվ վերը նշված երեք կանոնները ձեռք բերելուց հետո  արժանանում են զգալու արարչագործության նպատակը, այն է՝ հաճեցնել Իր արարածներին։

 

Բաալ Սուլամ

«Կաբալա» գիտության  ներածություն
(Պտիխա)

1. «Ռաբբի Խանանիա բեն Ակաշիան ասում է. Արարիչ ցանկացավ «լեզակոթ» (արժանավորել, պատվել) Իսրայելը, այդ պատճառով նրանց համար շատացրեց Թորան և պատվիրանները, ինչպես ասված է. Արարիչը, ցանկանալով նրա արդարությունը, մեծարում և փառաբանում է Թորան(Մակոթ, 23:2): Իսկ հայտնի է, որ եբրայերենում «լեզակոթ» (պատվել) բառը նշանակում է նաև «մաքրել»՝ «իզդոհեխուտ» (մաքրում) բառից։ Եվ սա համապատասխանում է իմաստունների ասածին, որ պատվիրանները տրվել են նրա համար,  որ դրանցով  մաքրեն Իսրայելը (միդրաշ Բերեշիտ ռաբա, 44:1): Եվ  պետք է հասկանալ, թե դա ինչ մաքրություն է, որը մենք ձեռք ենք բերում  Թորայի ու պատվիրանների օգնությամբ։ Իսկ ի՞նչ է այս «ավիուտը» (անմաքրություն, կոպտություն, բառացիորեն «հաստություն») մեր մեջ, որը պետք է մաքրենք Թորայի և պատվիրանների օգնությամբ։

Եվ այս մասին մենք արդեն խոսել ենք իմ «Պանիմ Մասբիրոտ» և «Տասը Սֆիրոտի ուսմունքը» գրքերում։ Իսկ այստեղ հակիրճ կրկնենք, որ արարչագործության Ծրագիրը  Արարչի առատ ձեռքով արարչագործությանը հաճույք պատճառելն էր, և հետևաբար հոգիներում մեծ ցանկություն ու ձգտում էր դրոշմվել՝ Արարչից ստանալ Իր «շեֆա» (բարձրագույն բարիքը , առատությունը, լցվելը): Ի վերջո, ստանալու ցանկությունը «կլի» է (անոթ, գործիք), որը որոշում է շեֆայի մեջ պարունակվող հաճույքի չափը, քանի որ շեֆան ստանալու ցանկության մեծությամբ ու համառությամբ որոշում է շեֆայի մեջ պարունակվող հաճույքի չափն ու ուժը,  ոչ պակաս, ոչ ավել. Եվ նրանք այնպես են կապված միմյանց հետ, որ անհնար է նրանց բաժանել այլ բանով, քան ինչ պատկանում է իրենց. հաճույքը վերաբերում է շեֆային, իսկ շեֆան ընդունելու մեծ ցանկությունը վերաբերում է  ստացող արարչագործությանը։

Եվ, անշուշտ, երկուսն էլ գալիս են Արարչից, բայց պետք է առանձնացնել, ինչպես վերևում ասվեց, որ շեֆան գալիս է «Ացմուտոյից» (Արարչի անըմբռնելի էությունից), այսինքն՝ Նրա շարունակությունն է որպես գոյություն գոյից, իսկ ստանալու ցանկությունը, որը պարունակվում է այնտեղ, արարչագործության արմատն է, այսինքն՝ ինչ-որ նոր բանի արմատ՝ առաջացող որպես գոյը ոչնչից։ Չէ՞ որ Ացմուտոյում, իհարկե, ստանալու ցանկության հատկություն չկա։

Եվ, հետևաբար, ենթադրվում է, որ ստանալու վերոհիշյալ ցանկությունը սկզբից մինչև վերջ արարչագործության ամբողջ նյութն է, այն աստիճան, որ բազմազան արարչագործությունների ամբողջ բազմությունը և դրանց տարատեսակները, որոնք անթիվ են, և նրանց վարքագծի ձևերը, որոնք արդեն բացահայտվել են, և [որոնք նորից] կբացահայտվեն  ապագայում, ոչ այլ ինչ են, քան չափումներ և փոփոխություններ ստանալու ցանկության իմաստում: Եվ այն ամենն, ինչ կա նրանց մեջ, այս արարչագործություններում, այսինքն՝ այն ամենն, ինչ ստացվել է ստանալու ցանկությամբ, դրոշմված է նրանց մեջ, այս ամենը գալիս է Ացմուտոյից՝ որպես գոյություն  գոյից, և դրա մեջ նորաստեղծ ոչինչ չկա, որը առաջանում է որպես գոյը ոչնչից, քանզի  դա ոչ մի կերպ նոր բան չի համարվում, այլ գալիս է Արարչի հավերժությունից՝ որպես գոյություն  գոյից:

2. Եվ ինչպես արդեն ասվել է, պարտադիր ձևով ստանալու ցանկությունն անմիջապես պարունակվում է արարչագործության Ծրագրում, դրան բնորոշ բոլոր տարատեսակներով, ինչպես նաև  հսկայական շեֆա-բարձրագույն  բարիքի հետ, որով Արարիչը մտադիր էր նրանց հաճեցնել և շնորհել:  Եվ իմացիր, որ սա լույսի և կլիի էությունն է, որը մենք նշմարում ենք բարձրագույն [հոգևոր] աշխարհներում: Որովհետև նրանք անպայմանորեն կապված են իրար և տարածվում են՝ իջնելով աստիճան առ աստիճան։ Եվ որքանով այս քայլերն իջնում ​​են Արարչի դեմքի լույսից ու  հեռանում Նրանից, նույնքանով  նյութականանում է շեֆայում պարունակվող ստանալու ցանկությունը: Կարելի է նաև հակառակը ասել. որքանով որ շեֆայում նյութականանում է ստանալու ցանկությունը, այն նույնպես աստիճանաբար իջնում ​​է, ինչպես կնկարագրվի ստորև։ Մինչև ամենացածր տեղը - սա նշանակում է, որ ստանալու ցանկությունն այնտեղ իր ամբողջ ծավալով նյութականանում է: Այս վայրը կոչվում է «աշխարհ Ասիա», ստանալու ցանկությունը կոչվում է մարդու «գուֆ» (մարմին), իսկ նրա ստացած շեֆան կոչվում է այս «մարմնի» մեջ պարունակվող կյանքի չափանիշ։ Եվ նույն կերպ դա [կատարվում է] «օլամ աԶե»-ի («այս աշխարհում») մնացած արարչագործություններում։ Այսպիսով, բարձրագույն աշխարհների և «այս աշխարհի» միջև ամբողջ տարբերությունը կայանում է նրանում, որ քանի դեռ շեֆայի մեջ պարունակվող ստանալու ցանկությունը դեռևս չի նյութականացել իր վերջնական ձևով, այն դեռ որոշվում է նրանով, ինչ գտնվում է հոգևոր աշխարհներում, որոնք ավելի բարձր են «այս աշխարհից»: Իսկ  այն բանից հետո, երբ ստանալու ցանկությունն իր վերջնական ձևով նյութականացավ, այն սահմանվում է որպես արդեն «այս աշխարհում» գտնվող:

3. Վերոհիշյալ վայրընթաց կարգը, որը տանում է դեպի «այս աշխարհում» ստանալու ցանկության  վերջնական ձևին, որոշվում է չորս «բխինոտների» (ցանկության զարգացման փուլերը բնութագրող տարբերակիչ հատկությունների) կարգով, որոնք չորս տառերում ունեն  [Արարչի] քառատառ Անունը: Որովհետև Նրա ԱՎԱՅա անվան այս չորս տառերը [yud (י) hey (ה) vav (ו) hey (ה)] պարունակում են [իրենցում] ամբողջությամբ ողջ իրականությունը՝ առանց որևէ բան բացառելու: Իսկ ընդհանուր առումով դրանք պարզաբանվում են տասը սֆիրոտում՝ Խոխմա, Բինա, Տիֆէրէտ, Մալխուտ և դրանց արմատում (շորեշ)։ Սֆիրոտները տասն են, քանի որ Սֆիրա Տիֆէրէտը ներառում է վեց Սֆիրոտ, որոնք կոչվում են Խագատ Նեխի (Խէսէդ, Գվուրա, Տիֆէրէտ, Նէցախ, Խոդ, Եսոդ): Իսկ [նրանց] արմատը կոչվում է «Կէտէր»։ Չնայած, հիմնականում, դրանք կոչվում են ԽՈՒԲ  ՏՈՒՄ (Խոխմա, Բինա, Տիֆէրէտ, Մալխուտ): Եվ հիշեք սա: Եվ նրանք [իրենցից ներկայացնում են] չորս աշխարհներ, որոնք կոչվում են Ացիլուտ, Բրիա, Յեցիրա և Ասիա: Իսկ Ասիա աշխարհը ներառում է նաև «այս աշխարհը»։ Այնպես որ, «այս աշխարհում» չկա ոչ մի արարած, որն իր ծագումը չունենա Անսահմանությունում (Ein Sof), այսինքն՝ արարչագործության Ծրագրում, որը պետք է հաճեցնի իր արարածներին, ինչպես ասվեց վերևում: Եվ դա անպայմանորեն անմիջապես բաղկացած կլինի  լույսից և կլիից, այսինքն՝ շեֆայի որոշակի չափից, այդ շեֆայի ստանալու ցանկության հետ մեկտեղ, որտեղ շեֆայի չափը գալիս է Ացմուտոյից՝ որպես գոյություն  գոյից, իսկ շեֆայի ստանալու ցանկությունը առաջանում է որպես ինչ-որ նոր բան՝ գոյություն չգոյությունից, ինչպես ասվեց վերևում: Եվ որպեսզի ստանալու այս ցանկությունը գա իր վերջնական տեսքին, այն պետք է  դրանում գտնվող շեֆայի հետ միասին իջնի չորս աշխարհներով՝ Ացիլուտ, Բրիա, Յեցիրա և Ասիա (ԱԲԵԱ): Եվ այդժամ ավարտվում է արարչագործության ձևավորումը լույսի և կլիի տեսքով, որը կոչվում է «մարմին» և «կյանքի լույս»  նրանում:

4. Եվ ԱԲԵԱ աշխարհների չորս նշված փուլերում (բխինոտ) ստանալու ցանկության վայրընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Կելիմի համար կա մեծ կանոն, համաձայն որի լույսի տարածումը [կլիի մեջ] և դրա [հետագա] արտահոսքը [կլիից] դարձնում է կլին իր նպատակին համապատասխան: Բացատրություն. որովհետև մինչ այն, քանի դեռ Կլին մեկ անգամ չի բաժանվել իր լույսից, այն միաձուլված է լույսի հետ և չեղարկված է դրանում, ինչպես մոմը ջահի առաջ: Եվ այս չեղարկումը [տեղի է ունենում] այն պատճառով, որ նրանց միջև տրամագծային հակադրություն կա։  Քանզի լույսը դա շեֆա է, որը բխում է Ացմուտոյից ՝ որպես գոյությունը գոյից, և, ըստ Անսահմանության Արարման Ծրագրի, այն [լույսը] լիովին շնորհող է, և դրա մեջ բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չկա ստանալու ցանկության հետ: Իսկ կլին հակադրվում է դրան, և ներկայացնում է այս լույսը ստանալու մեծ ցանկությունը, լինելով ոչնչից ստեղծված նոր արարչագործության արմատը, և դրա մեջ ոչինչ կապված չէ շնորհման հետ: Եվ հետևաբար, երբ նրանք միմյանց հետ կապված են, նրա մեջ եղած լույսով ստանալու ցանկությունը չեղարկվում է: Եվ այն չի կարող որոշել իր ձևը, այլ միայն այն բանից հետո, երբ լույսը մեկ անգամ թողնում է այն: Չէ՞ որ լույսը նրանից հեռանալուց հետո նա սկսում է շատ ուժեղ ձգտել դրան, և այս կրքոտ ցանկությունը (իշտոկեկուտ) հաստատում և որոշում է պատշաճ կերպով ստանալու ցանկության ձևը։ Եվ այն բանից հետո, երբ լույսը վերադառնում է և հանդերձավորվում նրանում, այդ պահից նրանք արդեն համարվում են երկու տարբեր բաներ՝ կլի և լույս, կամ «մարմին» և կյանք։ Եվ ուշադիր նայիր, թե ինչ է ասվում այստեղ, քանի որ դրանք ամենախոր բաներն են: