Դաս #16

Դաս #16

Առաջին մասում մենք կուսումնասիրենք Ռաբաշի «Ընկերների սեր - 1» հոդվածը։ Երկրորդ մասում մենք կշարունակենք ուսումնասիրել կաբբալիստական տերմիններ՝ հիմնվելով Բաալ Սուլամի «Տասն Սֆիրոտի Ուսուցում» գրքի վրա, և կշարունակենք պարզաբանել «Չորս Բհինոտ» [փուլեր] ցանկության հասկացությունը։

Դասի բովանդակությունը
Նյութեր

*Բարուխ Շալոմ Հալեվի Աշլագ (Ռաբաշ)*

*Սերը ընկերների հանդեպ - 1*
*Հոդված 3, 1984 թ.*
«Եվ գտավ նրան [Հովսեփին] մի մարդ, երբ նա մոլորվում էր դաշտում: Եվ հարցրեց նրան այդ մարդը՝ ասելով. "Ինչ ես փնտրում դու՞": Եվ ասաց նա. "Իմ եղբայրներին եմ փնտրում, ասա ինձ՝ որտեղ են նրանք արածեցնում իրենց հոտը"»։

Այնպես է ստացվում, որ մարդը մոլորվում է դաշտում՝ այն վայրում, որտեղից պետք է աճի այն բերքը, որը կբերի սնունդ աշխարհին: Իսկ դաշտում աշխատանքը՝ դա հողամշակությունն է, սերմնացանը և բերքահավաքը: Եվ այս մասին ասված է. «Արցունքներով սերմանողները՝ ուրախությամբ կհնձեն»։ Եվ սա կոչվում է «դաշտ, որն օրհնված է Արարչով»:

Այն, որ «մարդը մոլորվում է դաշտում», ինչպես բացատրում է Բաալ Տուրիմը, դա այն հատկությունն է, որով մարդը շեղվում է բանականության ճանապարհից, այսինքն՝ չի ճանաչում այն իսկական ճանապարհը, որը տանում է այնտեղ, ուր նա պետք է հասնի, ինչպես արտահայտությունը՝ «մոլորված էշը դաշտում»: Եվ նա հասնում է այն վիճակին, երբ կարծում է, որ երբեք չի հասնի այն նպատակի, որին պետք է հասնել:

«Եվ հարցրեց նրան այդ մարդը՝ ասելով. "Ինչ ես փնտրում դու՞"»: Այսինքն՝ ինչո՞վ կարող եմ ես օգնել քեզ: «Եվ ասաց նա. "Իմ եղբայրներին եմ փնտրում"», այսինքն՝ այն հանգամանքների շնորհիվ, որ ես կլինեմ իմ եղբայրների հետ, այլ խոսքով, որ կլինեմ այն խմբում, որտեղ գոյություն ունի սեր ընկերների հանդեպ, ես կկարողանամ կանգնել այն ճանապարհին, որը տանում է դեպի Արարչի տունը:

Եվ այդ ճանապարհը կոչվում է տվածի ճանապարհ, իսկ այդ ճանապարհը հակասում է մեր բնույթին: Եվ որպեսզի մենք հասնենք դրան, ուրիշ խորհուրդ չկա, բացի ընկերների հանդեպ սիրուց, քանի որ այդ շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է օգնել իր ընկերոջը:

«Եվ ասաց այդ մարդը՝ նրանք հեռացել են այստեղից»: Եվ Ռաշին մեկնաբանում է. «հեռացել են եղբայրական կապերից», այսինքն՝ չեն ցանկանում միանալ քեզ հետ: Եվ սա, ի վերջո, պատճառ դարձավ, որ Իսրայելի ժողովուրդը ընկնի եգիպտական գերության մեջ: Իսկ Եգիպտոսից դուրս գալու համար մենք պետք է ընդունենք մեզ վրա այն առաջադրանքը, որ հավաքվենք մի խումբ, որում բոլորը ցանկանում են լինել ընկերների հանդեպ սիրով, և այդ շնորհիվ մենք կարժանանանք դուրս գալ Եգիպտոսից և ստանալ Թորան:

 

Բաալ Սուլամ «Ներածություն կաբբալայի գիտությանը» (Պտիխա), կետեր 15-16

 

15. Այսպիսով, սրբության պարծուֆիմում առաջին կրճատումից հետո ստեղծվեցին նոր կելիմներ բհինա դալետի փոխարեն՝ դրանք կազմավորվեցին վերին լույսի և էկրանով աքաա զիվուգի արդյունքում արտացոլված լույսից: Սակայն անհրաժեշտ է հասկանալ այս արտացոլված լույսը՝ ինչպես այն դարձավ ստացող կլի, երբ սկզբում այն ընդամենը լույս էր, որը մերժվել էր ընդունման համար, և ստացվում է, որ այն կատարում է իր հակառակ դերը: Ես դա կբացատրեմ այս աշխարհի մի օրինակով, քանզի մարդու համար բնական է սիրել և հարգել տալու հատկությունը, և զզվելի ու ցածր է նրա աչքերում ստանալ ընկերոջից: Եվ այդ պատճառով, երբ նա գալիս է ընկերոջ տուն, և ընկերն առաջարկում է նրան ուտել, ապա նույնիսկ եթե շատ սոված է՝ կհրաժարվի ուտել, որովհետև իր աչքերում ստանալ նվեր ընկերոջից զզվելի ու ցածր է: Սակայն, երբ ընկերը բազմաթիվ անգամներ աղաչում է նրան այնքան, որ ակնհայտ դառնա, որ իր ընկերոջը մեծ լավություն կանի, եթե ուտի, ապա նա զիջում է և համաձայնվում ուտել: Այժմ նա արդեն չի զգում իրեն նվեր ստացող, և ընկերոջը՝ տալով, այլ ընդհակառակը, կարծես թե ինքը տալիս է և լավություն է անում ընկերոջը՝ նրա հյուրասիրությունը ընդունելով:

 

Եվ ահա կգտնես, որ, չնայած սովի և ախորժակի զգացումն են հանդիսանում սնունդ ստանալու կլիները (անոթները), և այդ մարդն ուներ բավական ախորժակ ու սով, որպեսզի ընդուներ ընկերոջ հյուրասիրությունը, բայց և այնպես չէր կարող նույնիսկ մի բան փորձել նրա մոտ ամոթի պատճառով: Սակայն, երբ ընկերը սկսում է համոզել նրան, իսկ նա շարունակում է հրաժարվել, այդ ժամանակ սկսում են նրա մեջ ձևավորվել նոր կելիմներ ուտելիքի համար: Քանի որ ընկերոջ համոզելու ուժերը և իր մերժման ուժերը՝ ավելի ու ավելի աճելով, ի վերջո այնքան են կուտակվում, որ դարձնում են նրա ստանալու հատկությունը տալու հատկություն այնքան, որ նա արդեն կարող է պատկերացնել, որ կանի լավություն և մեծ հաճույք կպատճառի իր ընկերոջը՝ ուտելով նրա մոտ: Եվ ահա, այդ ժամանակ նրա մեջ ծնվում են ստացող կելիմներ ընկերոջի հետ սեղան նստելու համար: Եվ այժմ համարվում է, որ նրա մերժման ուժն է դարձել այդ հյուրասիրության հիմնական ստացող կլին, այլ ոչ թե սովն ու ախորժակը, չնայած, որ իրականում դրանք են սովորական ստացող կելիմները:

 

16. Եվ այս օրինակից՝ մարդու և նրա ընկերոջ (հյուրի և տանտիրոջ) հարաբերությունների օրինակով, կարելի է հասկանալ, թե ինչ է ներկայացնում վերոնշյալ զիվուգ դե-ակաան և արտացոլված լույսը, որը նա բարձրացնում է և որը դառնում է նոր ստացող կելիմներ վերին լույսի համար՝ բհինա դալետի փոխարեն: Քանզի վերին լույսի հարվածը, որը հարվածում է էկրանին և ցանկանում է տարածվել բհինա դալետում, կարելի է նմանեցնել ընկերոջ՝ նրան ուտել համոզելու ցանկությանը: Քանզի ինչպես որ նա շատ է ուզում, որ ընկերը ընդունի իր հյուրասիրությունը, այնպես էլ վերին լույսը ցանկանում է տարածվել ստացողի մոտ: Իսկ էկրանը, որը հարվածում է լույսին և արտացոլում այն, կարելի է նմանեցնել ընկերոջ մերժմանը՝ ընդունելու նրա հյուրասիրությունը, որովհետև նա մերժում է և վերադարձնում նրան իր բարիքը: Եվ ինչպես որ այստեղ տեսնում ես, որ հենց մերժումը  դարձավ ճիշտ ստացող կելիմներ՝ ընդունելու ընկերոջ հյուրասիրությունը, այնպես էլ կարող ես պատկերացնել, որ արտացոլված լույսը, որը բարձրանում է՝ շնորհիվ էկրանի, որը հարվածում է վերին լույսին և մերժում այն, հենց դա է դառնում նոր ստացող կելիմներ՝ ստանալու վերին լույսը բհինա դալետի փոխարեն, որը օգտագործվում էր որպես ստացող կլի մինչև առաջին կրճատումը:



 

Սակայն սա հաստատված է միայն ԱԲԵԱ սրբության պարծուֆիմում, բայց ոչ կլիպոտների պարծուֆիմում և «այս աշխարհում», որտեղ բհինա դալետն է օգտագործվում որպես ստացող կլի: Եվ դրա պատճառով նրանք բաժանվում են վերին լույսից, քանի որ բհինա դալետի ձևի տարբերությունը նրանց բաժանում է: Եվ այդ պատճառով կլիպոտները և մեղավորները համարվում են մահացած, որովհետև նրանք բաժանված են կյանքի աղբյուրից՝ իրենց մեջ առկա ստանալու ցանկության պատճառով: Ինչպես որ վերևում նշված է կետ 13-ում – տես այնտեղ այդ մասին և պահպանիր դա, քանի որ անհնար է ավելին բացատրել: