Միացե՛ք առցանց դասընթացին։

*Էլ.փոստի հասցեն անվավեր է։
*Ձեր էլ.փոստի հասցեն պարտադիր է։
* Հեռախոսահամարն անվավեր է

Cookies

None

Logo

Ուսումնասիրե՛ք կաբալան

սկզբնաղբյուրներից

Անվճար առցանց դասընթաց։ Սկիզբը՝ 2023թ. նոյեմբերի 15-ին։

Առաջին անգամ «Բնեյ Բարուխ» Միջազգային Ակադեմիան բացում է ինտերակտիվ բազմալեզու առցանց դասընթաց Իսրայելից ուղիղ հեռարձակմամբ։

Առցանց դասընթաց

Կաբալայի հիմունքները

Գլոբալ հեռարձակում

Դասընթացը ուղիղ եթերով հեռարձակվում է Իսրայելից և թարգմանվում է 30 լեզուներով։ Հեռարձակումը՝ տարբեր ժամային գոտիների համար:

Սկսած՝

Ամսաթիվ

15 նոյեմբերի 2023թ

Հեռարձակում տարբեր ժամային գոտիների համար

Դասընթացի թեմաները

Մենք կանդրադառնանք Կաբալայի տարբեր ասպեկտներին՝ ներկայացնելով հիմնական հասկացությունները, որոնք անհրաժեշտ են այս գիտության հիմնական հայեցակարգն հասկանալու համար:

Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ (և շատ այլ) թեմաներ

  • Ի՞նչ է կաբալան
  • Կաբալայի լեզուն
  • Իրականության ընկալումը
  • Ընտրության ազատություն
  • Աշխարհակարգի սխեման
  • Տասը սֆիրոտ
  • Հոգու զարգացումը
  • և շատ այլ բաներ

Դասընթացի ձևաչափը

  • Դասընթացը բաղկացած է 2 կիսամյակից, ընդհանուր առմամբ` 35 շաբաթ:
  • Պարապմունքներն անվճար են

Շաբաթական 2 պարապմունք

  • Մեկ պարապմունքը ուղիղ հեռարձակմամբ Իսրայելից մայրենի լեզվով համաժամանակյա թարգմանությամբ։
  • Երկրորդ դասը թիմի հետ Ձեր մայրենի լեզվով և Ձեր աշխարհագրական տարածաշրջանի մասնակիցներով։

Դասընթացի նյութերը

Դասընթացը հիմնված է կաբալիստական բնագիր աղբյուրների վրա, որը ուսումնասիրության սկզբնական մեթոդաբանությունից փոխանցվել է կաբալիստների կողմից սերնդեսերունդ՝ սկսած հին ժամանակների մեծագույն կաբալիստներից, ինչպիսիք են՝ ռաբբի Շիմոն Բար Յոհայ (ՌԱՇԲԻ) «Զոհար» գրքի հեղինակ ( || դ.), ռավ Իցհակ Լուրիա Աշքենազի (ԱՐԻ) «Կյանքի ծառը» աշխատությունների հեղինակ (XVI դ.), վերջացրած 20 – րդ դարի մեծագույն կաբալիստներով ՝ ռավ Յեհուդա Լեյբ ՀաԼևի Աշլագ, որը հայտնի է որպես Բաալ ՀաՍուլամ (Սանդուղքի տիրակալ) և նրա ավագ որդին՝ ռավ Բարուխ Շալոմ ՀաԼևի Աշլագ (ՌԱԲԱՇ)։

Այս դասընթացը մշակելիս մենք ձգտում էինք նյութերը ներկայացնել մատչելի և հասկանալի լեզվով ՝ ըստ թեմաների և հասկացությունների հաջորդականության:

Մեր մասին

«Բնեյ Բարուխ»-ը (Իսրայելում հայտնի է նաև «Կաբալա Լա Ամ» անունով) շահույթ չհետապնդող և ոչ կառավարական կազմակերպություն է, զբաղվում է Կաբալայի դասական գիտության բնագավառում կրթական և գիտահետազոտական գործունեությամբ: Կազմակերպության շտաբակայանը գտնվում է Պետախ Տիկվայում (Իսրայել), ունի աշխարհի 152 երկրներում մասնաճյուղերի լայն ցանց։ «Բնեյ Բարուխ»-ի ինտերնետային հարթակներից օրական օգտվում է 2 միլիոն ուսանող և 4 միլիոն առցանց օգտատեր:

«Բնեյ Բարուխ»-ը հեռարձակում է ամեն օր Կաբալայի դասեր, դասախոսություններ և հաղորդումներ` կաբալիստ և փիլիսոփայության  դոկտոր Միխայել Լայթմանի և «Բնեյ Բարուխ»-ի առաջատար դասախոսների մասնակցությամբ՝ միաժամանակ 30 լեզուների սինխրոն թարգմանությամբ: Բոլոր համապատասխան նյութերը հանրությանը հասանելի են Կաբալա Մեդիա արխիվում (www.kabbalahmedia.info), որն աշխարհում միակ պորտալն է, որն ունի 20 000 Կաբալայի դասեր, 3000 բնօրինակ ձեռագրեր և ավելի քան 2 միլիոն ֆայլեր, որոնք պարունակում են գրքեր, հոդվածներ և այլն: Թե՛ ուղիղ հեռարձակումները և թե՛ արխիվը հասանելի են անվճար։

ԿԱԲԱԼԻՍՏ ՄԻԽԱՅԵԼ ԼԱՅԹՄԱՆԻ մասին

  • «Բնեյ Բարուխ» Կաբալայի Ակադեմիայի հիմնադիր և ղեկավար
  • Միխայել Լայթմանը ծնվել է Բելառուսիայի Վիտեբսկ քաղաքում՝ նախկին Խորհրդային Միությունում, (այժմ՝ Բելառուս), 1946 թվականին: Նա Իսրայել է տեղափոխվել 1974 թվականին, որտեղ հետագայում բացահայտել է Կաբալան:
  • Միխայել Լայթմանը եղել է կաբալիստ Բարուխ Շալոմ ՀաԼևի Աշլագի աշակերտը (1906-1991)՝ անդրանիկ որդին և իրավահաջորդը կաբալիստ Յեհուդա Լեյբ ՀաԼևի Աշլագի (1884-1954թթ.), որը հայտնի է որպես Բաալ ՀաՍուլամ` «Զոհար» գրքի մեկնության համար ստացած իր «Սուլամ» (Սանդուղք) անունով:
  • Վերջին 45 տարիների ընթացքում նա ուսումնասիրում և դասավանդում է Կաբալա:
  • Կաբալայի մասին ավելի քան 70 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով:
  • Ունի փիլիսոփայության դոկտորի և կենսակիբերնետիկայի մագիստրոսի կոչումներ:

Անվճար առցանց դասընթաց։

Սկիզբը՝ 2023թ. նոյեմբերի 15-ին։

*Էլ.փոստի հասցեն անվավեր է։
*Ձեր էլ.փոստի հասցեն պարտադիր է։
* Հեռախոսահամարն անվավեր է

© Copyright - Bnei Baruch Kabbalah Academy