Ուսումնասիրե՛ք Կաբալան
սկզբնաղբյուրներից
«Բնեյ Բարուխ» Կաբալայի Ակադեմիան ներկայացնում է ինտերակտիվ բազմալեզու առցանց դասընթաց իրական Կաբալայի մասին Իսրայելից` ուղիղ հեռարձակմամբ, որը միաժամանակ կթարգմանվի 30 լեզուներով։
Առցանց դասընթաց
Կաբալայի հիմունքները
Գլոբալ հեռարձակում
Դասընթացը ուղիղ եթերով հեռարձակվում է Իսրայելից և թարգմանվում է 30 լեզուներով։
Սկսած՝
Ամսաթիվ
10 նոյեմբերի 2024թ
30 շաբաթյա դասընթաց
Դասընթացի թեմաները
Մենք կանդրադառնանք Կաբալայի տարբեր ասպեկտներին՝ ներկայացնելով հիմնական հասկացությունները, որոնք անհրաժեշտ են այս գիտության հիմնական հայեցակարգն հասկանալու համար:
Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ (և շատ այլ) թեմաներ
- Ի՞նչ է կաբալան
- Կաբալայի լեզուն
- Իրականության ընկալումը
- Ընտրության ազատություն
- Աշխարհակարգի սխեման
- Տասը սֆիրոտ
- Հոգու զարգացումը
- Զոհար գիրքը և շատ այլ բաներ
Դասընթացի ձևաչափը
- Դասընթացը բաղկացած է 2 կիսամյակից, ընդհանուր առմամբ` 30 շաբաթ:
- Մասնակցումն անվճար է։
Շաբաթական 2 պարապմունք
- Մեկ պարապմունքը ուղիղ հեռարձակմամբ Իսրայելից մայրենի լեզվով համաժամանակյա թարգմանությամբ։
- Երկրորդ դասը թիմի հետ Ձեր մայրենի լեզվով և Ձեր աշխարհագրական տարածաշրջանի մասնակիցներով։
Դասընթացի նյութերը
Դասընթացը հիմնված է կաբալիստական բնագիր աղբյուրների վրա, որը ուսումնասիրության սկզբնական մեթոդաբանությունից փոխանցվել է կաբալիստների կողմից սերնդեսերունդ՝ սկսած հին ժամանակների մեծագույն կաբալիստներից, ինչպիսիք են՝ ռաբբի Շիմոն Բար Յոհայ (ՌԱՇԲԻ) «Զոհար» գրքի հեղինակ ( || դ.), ռավ Իցհակ Լուրիա Աշքենազի (ԱՐԻ) «Կյանքի ծառը» աշխատությունների հեղինակ (XVI դ.), վերջացրած 20 – րդ դարի մեծագույն կաբալիստներով ՝ ռավ Յեհուդա Լեյբ ՀաԼևի Աշլագ, որը հայտնի է որպես Բաալ ՀաՍուլամ (Սանդուղքի տիրակալ) և նրա ավագ որդին՝ ռավ Բարուխ Շալոմ ՀաԼևի Աշլագ (ՌԱԲԱՇ)։
Այս դասընթացը մշակելիս մենք ձգտում էինք նյութերը ներկայացնել մատչելի և հասկանալի լեզվով ՝ ըստ թեմաների և հասկացությունների հաջորդականության:
Բնեյ Բարուխի մասին
«Բնեյ Բարուխ»-ը (Իսրայելում հայտնի է նաև «Կաբալա Լա Ամ» անունով) շահույթ չհետապնդող և ոչ կառավարական կազմակերպություն է, զբաղվում է Կաբալայի դասական գիտության բնագավառում կրթական և գիտահետազոտական գործունեությամբ: Կազմակերպության շտաբակայանը գտնվում է Պետախ Տիկվայում (Իսրայել), ունի աշխարհի 150 երկրներում մասնաճյուղերի լայն ցանց։ «Բնեյ Բարուխ»-ի ինտերնետային հարթակներից օրական օգտվում է 600,000 ուսանող և 4 միլիոն առցանց օգտատեր:
«Բնեյ Բարուխ»-ը հեռարձակում է ամեն օր Կաբալայի դասեր, դասախոսություններ և հաղորդումներ` կաբալիստ և փիլիսոփայության դոկտոր Միխայել Լայթմանի և «Բնեյ Բարուխ»-ի առաջատար դասախոսների մասնակցությամբ՝ միաժամանակ 30 լեզուների սինխրոն թարգմանությամբ: Բոլոր համապատասխան նյութերը հանրությանը հասանելի են Կաբալա Մեդիա արխիվում (www.kabbalahmedia.info), որն աշխարհում միակ պորտալն է, որն ունի 20 000 Կաբալայի դասեր, 3000 բնօրինակ ձեռագրեր և ավելի քան 2 միլիոն ֆայլեր, որոնք պարունակում են գրքեր, հոդվածներ և այլն: Թե՛ ուղիղ հեռարձակումները և թե՛ արխիվը հասանելի են անվճար։
ԿԱԲԱԼԻՍՏ ՄԻԽԱՅԵԼ ԼԱՅԹՄԱՆԻ մասին
«Բնեյ Բարուխ» Կաբալայի Ակադեմիայի հիմնադիր և ղեկավար
- Միխայել Լայթմանը ծնվել է Բելառուսիայի Վիտեբսկ քաղաքում՝ նախկին Խորհրդային Միությունում, (այժմ՝ Բելառուս), 1946 թվականին: Նա Իսրայել է տեղափոխվել 1974 թվականին, որտեղ հետագայում բացահայտել է Կաբալան:
- Միխայել Լայթմանը եղել է կաբալիստ Բարուխ Շալոմ ՀաԼևի Աշլագի աշակերտը (1906-1991)՝ անդրանիկ որդին և իրավահաջորդը կաբալիստ Յեհուդա Լեյբ ՀաԼևի Աշլագի (1884-1954թթ.), որը հայտնի է որպես Բաալ ՀաՍուլամ` «Զոհար» գրքի մեկնության համար ստացած իր «Սուլամ» (Սանդուղք) անունով:
- Վերջին 45 տարիների ընթացքում նա ուսումնասիրում և դասավանդում է Կաբալա:
- Կաբալայի մասին ավելի քան 70 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով:
- Ունի փիլիսոփայության դոկտորի և կենսակիբերնետիկայի մագիստրոսի կոչումներ:
Միանալ առցանց դասընթացին։
Սկիզբը՝ 2024թ. նոյեմբերի 10-ին։
© Copyright - Bnei Baruch Kabbalah Academy