Արվուտ Պլատֆորմի ուղեցույցները Bnei Baruch Kabbalah ակադեմիայի օնլայն ուղիղ դասերի համար
Արվուտ պլատֆորմը այն հիմնական վայրն է, որտեղ ընկերները հավաքվում են մասնակցելու ուղիղ դասերին: Դասերին հաճելի ունկնդրում և մեծագույն հարգանք ապահովելու համար, խնդրում ենք հետևել այս Միացում և Վարքագիծ ուղեցույցներին:
Միացման ուղեցույցներ
Մուտք գործելը
1. Մուտքի էջին անցնելը
Մուտք գործելու համար ընտրեք Մուտք և մուտքագրեք Ձեր Էլ. հասցե-ն և Գաղտնաբառը (սրանք նույն տվյալներն են, որոնք Դուք օգտագործում եք Ակադեմիայի պլատֆորմի համար):


2. "Ձեր միջավայրը" կարգավորելը
Մուտք գործելուց հետո դուք կտեսնեք Կարգավորումներ էջը՝ հետևյալը կարգավորելու համար.
- Տեսախցիկ
- Միկրոֆոն
- Սենյակ

Կարևոր է: Եթե Դուք համոզված չեք, թե որ սենյակին եք պատկանում, խնդրում ենք դիմել Ակադեմիայի թիմին։ Չմտնե'ք այն սենյակ, որտեղ հրավիրված չեք:
Սենյակի ներսում
Սենյակ մտնելուց հետո Դուք կլինեք Ձեր ընկերների հետ միասին: Կարող եք ընտրել Ձեր նախընտրած լեզուն՝ դասերը լսելու համար:
Հասանելի կառույցներ:
Դուք ունեք մի քանի կառույց՝ Ձեր փորձառությունը կառավարելու համար:
- Միկրոֆոնի միացում/անջատում
- Տեսախցիկի միացում/անջատում
- Հեռարձակման միացում/անջատում
- Ձայնային ռեժիմ (ցածր արագության ինտերնետի համար)
- Հարց տալ

Վարքագծի ուղեցույցներ
Քանի որ միջոցառումները Արվուտ պլատֆորմում ուղիղ են հեռարձակվում, կա հավանականություն, որ Ձեր սենյակը կարող է ցուցադրվել ցանկացած պահի, հատկապես, եթե Ձեր սենյակը հարց է տալիս:
Դասերի ժամանակ մեծագույն հարգանքի և բարոյական մթնոլորտի պահպանման համար խնդրում ենք հետևել այս վարքագծի ուղեցույցներին:
1. Հագուստի կոդը:
Խնդրում ենք պատշաճ հագնվել: Խուսափեք անշիտ կամ ոչ պատշաճ հագնված լինելուց:
2. Դիրքը:
Ուշադրություն դարձրեք տեսախցիկի առջև Ձեր նստելու դիրքին (խուսափեք անկողնում պառկելուց կամ այն դիրքերից, որոնք հարգալից չեն դիտվում):
3. Առանց ծխելու:
Խուսափեք ծխելուց ուղիղ հեռարձակումների ընթացքում:
4. Կենտրոնացում:
Դասերի ժամանակ զերծ մնացեք ընկերների հետ ավելորդ խոսակցություններից, եթե դա սեմինարի ժամանակ չէ:
5. Առանց երեխաների տեսանկարագրման:
Միջոցառումները նախատեսված են 18 տարին անց մասնակիցների համար, հետևաբար խնդրում ենք խուսափել Ձեր տեսախցիկի առջև երեխաներ ունենալուց:
Հարցեր կամ տեխնիկական խնդիրներ:
Եթե Դուք առնչվում եք որևէ տեխնիկական դժվարության կամ ունեք պլատֆորմի վերաբերյալ հարցեր, խնդրում ենք դիմել Ակադեմիայի Ձեր թիմին` օգնության համար: Նրանք մեծ սիրով կօգնեն Ձեզ:
Այս ուղեցույցներին հետևելով՝ մենք կարող ենք ստեղծել համերաշխ և հարգալից միջավայր բոլորի համար, ովքեր մասնակցում են Արվուտ պլատֆորմի դասերին: